Գվարդիոլա. «Մարդիկ սպասում էին, որ պետք է հաղթենք 5:0, սակայն դա անիրատեսական է»

Գվարդիոլա. «Մարդիկ սպասում էին, որ պետք է հաղթենք 5:0, սակայն դա անիրատեսական է»

23/02/2023 - 12:16

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարճ հարցազրույց է տվել BT Sport-ին։

«Սիթին» լավ անցկացրեց առաջին խաղակեսը, իսկ ի՞նչ եղավ հետո։

– «Լայպցիգը» մեզ ստիպեց առաջ գնալ, ավելի բարձր դիրքավորվել, սակայն բաց թողած գոլից հետո վերջին 15-20 րոպեն նույնպես լավ անցկացրինք։

Տպավորություն է, թե դուք ընդմիջմանը գոհ էիք ձեր թիմի խաղից։

– Ո՛չ, ես գոհ եմ ոչ միայն առաջին խաղակեսից, այլև ողջ հանդիպման ընթացքում ցուցադրած մեր խաղից։

Նույնիսկ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպե՞ս խաղացիք երկրորդ խաղակեսում։

– Իսկ ի՞նչ էիք սպասում։ Մենք այստեղ ընկերական հանդիպում էինք անցկացնո՞ւմ։ Քանի՞ խաղ եք դուք դիտել «Լայպցիգի» մասնակցությամբ։ Մարդիկ սպասում էին, որ պետք է հաղթենք 5:0, սակայն դա անիրատեսական է։ Մենք 4 հանդիպում ենք անցկացնում 10 օրում, բազում չվերթներ ունենք։ Մենք հիանալի թիմ ենք, բայց, ներողություն, չկարողացանք հաղթել 4:0։

Դուք խոսում եք խիտ գրաֆիկի մասին, սակայն որևէ փոփոխություն չկատարեցիք այս խաղում։

– Ես տեսա, որ թիմում ամեն ինչ կարգին է և որոշեցի խաղալ նույն կազմով։

Չե՞ք կարծում, որ խաղավերջում մրցավարը պետք է 11-մետրանոց նշանակեր ձեռքով խաղի համար։

– Չեմ տեսել այդ դրվագը, այդ պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել այն, սակայն գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023