Գվարդիոլա. «Կայելը Կայելն է` չնայած բժիշկն ասում է` նա պատրաստ չէ Ռեալի դեմ խաղին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի պաշտպան Կայել Վոլքերի առողջական վիճակի մասին.
«Կայելը Կայելն է` չնայած բժիշկն ասում է` նա պատրաստ չէ «Ռեալի» դեմ խաղին։ Բժիշկն ասում է, որ սա լուրջ վնասվածք է, բայց նա յուրահատուկ գենետիկա ունի։ Կայելը Կայելն է…»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
33-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի հավաքականի կազմում մկանային վնասվածք է ստացել մարտի 23-ին Բրազիլիայի դեմ կայացած ընկերական խաղում (0:1)` փոխարինվելով 19-րդ րոպեին։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 3-ին և անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում տնային խաղում մրցելու է «Ասթոն Վիլայի» դեմ։
«Քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում ապրիլի 9-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպելու է «Ռեալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Կայել Վոլքեր, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ