Գվարդիոլան կրկնել է Անչելոտիի ռեկորդային ցուցանիշը

Գվարդիոլան կրկնել է Անչելոտիի ռեկորդային ցուցանիշը

17/08/2023 - 13:36

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. խաղում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցներով հաղթեց «Սևիլիային»` պատմության ընթացքում առաջին անգամ տիրանալով բաղձալի գավաթի։

«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարիերայի ընթացքում արդեն չորրորդ անգամ է դառնում ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և այդ ցուցանիշով կրկնել է Կառլո Անչելոտիի ռեկորդը։

Իսպանացի մասնագետը մրցանակը երկու անգամ հաղթել է «Բարսելոնայի» (2009 և 2011 թթ.), մեկակա անգամ էլ` «Բավարիայի» (2013 թ.) և «Մանչեսթեր Սիթիի» (2023 թ.) ղեկին։

«Պապա Կառլոն» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը երկուական անգամ հաղթել է «Միլանի» (2003 և 2007 թթ.) և «Ռեալ Մադրիդի» (2014 և 2022 թթ.) հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023