Գուտի. «Ես Ռեալին չտեսա դաշտում»

Գուտի. «Ես Ռեալին չտեսա դաշտում»

18/05/2023 - 17:33

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել նաև «արքայական» ակումբի նախկին կիսապաշտպան Գուտին.

«Ես «Ռեալին» չտեսա դաշտում։ Որևէ խաղային պլան չուներ թիմը։

Հասկանալի էր, որ «Ռեալը» գնդակի վերահսկման հնարավորություն չի ունենալու, իսկ «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ է գրոհելու։

Այլ մրցակիցների դեմ հնարավոր է ավելի շատ վերահսկել գնդակը, սակայն ոչ «Մանչեսթեր Սիթիի»։

«Ման. Սիթին» ամեն ինչ կատարյալ արեց, իսկ «Ռեալը» չգիտեր` ինչ հակախաղ առաջարկեր դրան։

«Ռեալն» ակնհայտ վատ խաղաց։ Ճիշտ է` Տիբո Կուրտուան փրկում էր, սակայն բոլորը մեղավոր են»,- Գուտիի խոսքերը մեջբերում է La Razón-ը։

Հավելենք, որ Գուտին «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 1996-2010 թթ.` անցկացրած 542 խաղում դառնալով 77 գոլի և 93 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023