Գործարքը կայացած է. Տիագո Մոտան կգլխավորի իտալական գրանդը
Տիագո Մոտան 2024/25 մրցաշրջանից կլինի Թուրինի «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» 41-ամյա մասնագետի նշանակման հարցում հասել են վերջնական համաձայնության. կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Իտալացի մասնագետն արդեն հայտնել է «Բոլոնիայից» հեռանալու մասին. այդ տեղեկությունը հաստատել է նաև ակումբի պաշտոնական կայքը։
Տիագո Մոտան «Բոլոնիան» մարզում էր 2022 թ. սեպտեմբերից։ Ակումբն Ա սերիայի 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ 2023/24 մրցաշրջանում վաստակել է արդեն 68 միավոր և նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Ռոսոբլուն» 60 տարի անց կրկին հանդես է գալու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Մասիմիլիանո Ալեգրիին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Յուվենտուս, Տիագո Մոտա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո