Գործարքը կայացած է. Խոսելուն տեղափոխվում է Ռեալ Մադրիդ
«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Արքայական» ակումբը մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի 33-ամյա հարձակվողին, որի դիմաց «թութակներին» վճարելու է 500 հազար եվրո։
Նշվում է, որ գործարքը ներառում է նաև գնման ոչ պարտադիր իրավունք, և եթե «Ռեալը» որոշի օգտվել վարձակալական պայմանագրի այդ կետից, «Էսպանյոլին» պետք է վճարի ևս 1,5 մլն եվրո։
Հավելենք, որ Խոսելուն 2009-12 թթ. արդեն հանդես եկել է «Ռեալի» համակարգում, որի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» կազմում անցկացրած 73 խաղում դարձել է 40 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև 2 գոլ է խփել «սերուցքայինների» հիմնական կազմում անցկացրած 2 խաղում։
Խոսելուն «Էսպանյոլի» շարքերը համալրել էր 2022 թ. հուլիսին` անցկացրած 38 խաղում դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էսպանյոլ, Խոսելու, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո