Գործարքը կայացած է. Անչելոտին կդառնա Բրազիլիայի գլխավոր մարզիչը
Բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է, որ «պենտակամպիոնների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Կառլո Անչելոտին, ով այժմ ղեկավարում է «Ռեալ Մադրիդը»։
Ռոդրիգեսը հայտնել է, որ 64-ամյա մասնագետն իր աշխատանքը կսկսի Կոպա Ամերիկա 2024-ից, որը մեկնարկելու է 2024 թ. հունիսի 20-ին։
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հուլիսի 31-ը։
«Պապա Կառլոն» մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2024 թ. հունիս, կշարունակի զբաղեցնել «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Վերոնշյալ բոլոր տեղեկությունները հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ մինչև Կոպա Ամերիկա-2024-ի մեկնարկը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է Ֆերնանդո Դինիզը։
49-ամյա մասնագետն աշխատանքը համատեղելու է «Ֆլումինենսեի» գլխավոր մարզչի պաշտոնի հետ, որը նա զբաղեցնում է 2022 թ. ապրիլից։
Վերջում ավելացնենք, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2022 թ. դեկտեմբերից թափուր է, երբ հրաժարական տվեց Տիտեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Էդնալդո Ռոդրիգես, Կառլո Անչելոտի, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆերնանդո Դինիզ, Ֆլումինենսե