Գերմանիայի հավաքականի մի շարք անվանի ֆուտբոլիստներ բաց կթողնեն Հայաստանի դեմ հանդիպումը
Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։
Ինչպես տեղեկացնում է «բունդեսմանշաֆթի» պաշտոնական կայքը, գերմանացիներն այդ խաղին մի շարք կորուստներով են մոտենում։
Աղբյուրի փոխանցմամբ` տարբեր վնասվածքների պատճառով Երևան չեն ժամանի Յուլիան Դրաքսլերը, Լեոն Գորեցկան, Մանուել Նոյերն ու Մարկո Ռոյսը, իսկ Անտոնիո Ռյուդիգերը Հայաստանի դեմ հադիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։
Հիշեցնենք, որ Հայաստան – Գերմանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին` 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անտոնիո Ռյուդիգեր, Գերմանիայի հավաքական, Լեոն Գորեցկա, Հայաստան-Գերմանիա, Մանուել Նոյեր, Մարկո Ռոյս, Յուլիան Դրաքսլեր