Գերմանիայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ Covid-19-ի պատճառով   ինքնամեկուսացել են

Գերմանիայի հավաքականի 5 ֆուտբոլիստներ Covid-19-ի պատճառով ինքնամեկուսացել են

09/11/2021 - 15:18

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի հավաքականի պաշտոնական կայքը, «բունդեսմանշաֆթի» ֆուտբոլիստներից մեկը հանձնել է կորոնավիրուսի դրական թեստ։

Հաղորդվում է, որ վարկվածը ամբողջությամբ պատվաստված է և ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինն էլ և հիվանդությունը տանում է առանց բարդացումների ու ինքնամեկուսացել է։

Աղբյուրի փոխանցմամբ` ևս 4 ֆուտբոլիստներ, ճիշտ է, հանձնել են բացասական թեստ, սակայն, քանի որ վարակվածի հետ եղել են անմիջական շփման մեջ, նույնպես ինքնամեկուսացել են։

Վարակվածի և ինքնամեկուսացածների անունները չեն հրապարակվել, սակայն, ըստ Bild-ի ունեցած տեղեկությունների, կորոնավիրուսով վարակվել է կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեն, իսկ ինքնամեկուսացել են «Բավարիայում» նրա թիմակիներ Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան ու Յոզուա Կիմիխը, ինչպես նաև «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «բունդեսմանշաֆթը» աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման վերջին` 10-րդ տուրում J խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի Հայաստանի հավաքականի դեմ։

Մինչ այդ էլ ամսի 11-ին Հանսի Ֆլիկի թիմը սեփական հարկի տակ կմրցի Լիխտենշտեյնի դեմ։

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականն անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 21 միավոր ու արդեն նվաճել է աշխարհի առջանության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022