Գերմանացի թոփ մասնագետը, հնարավոր է, Չելսիում փոխարինի Փոթերին
«Չելսին» սկսել է տարբերակներ փնտրել ակումբի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին փոխարինելու համար։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի իր սյունյակում գրում է, որ «ազնվականները» մտադիր են թիմ հրավիրել Հանսի Ֆլիկին, ով այժմ մարզում է Գերմանիայի հավաքականը։
««Չելսին» Ֆլիկի ծառայություններով հետաքրքրված է դեռևս այն ժամանակ, երբ Մարինա Գրանովսկայան չէր լքել ակումբը։
Ֆլիկն ինձ հայտնել է, որ այն ժամանակ բանակցություններ է վարել «Տոտենհեմի» հետ, սակայն որոշել է ստանձնել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Այժմ «Չելսին» կրկին դիտարկում է Ֆլիկի թեկնածությունը, սակայն վերջինս այժմ մտադիր չէ հեռանալ Գերմանիայի հավաքականից, քանի որ ցանկանում է նվազագույնը մինչև եվրո-2024-ի ավարտը մնալ իր պաշտոնում»,- գրել է Ֆալկը։
Հավելենք, որ հանսի Ֆլիկը 2021 թ. օգոստոսից գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
57-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հուլիսի 31-ը գործող պայմանագիր ունի Գերմանիայի ֆուտբոլային միության հետ։
# Գերմանիայի հավաքական, Գրեհեմ Փոթեր, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չելսի, տրանսֆերներ, Քրսիտիան Ֆալկ