Գերխոշոր անակնկալ Գերմանիայի գավաթում. Բավարիան պարտվեց 3-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուքենի» դեմ։
Մյունեխյան ակումբը հանդիպումը բավական վստահ սկսեց և արդեն 16-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի ջանքերով բացեց հաշիվը։
Թվում էր` «ռեկորդ մայսթերը» հեշտ հաղթանակ կտոնի,սակայն «Սաարբրյուքենի» տղաները համաձայն չէին այդ սցենարի հետ և գերխոշոր անկակնկալ մատուցեցին։
Նախ տանտերերը 45+1-րդ րոպեին Պատրիկ Զոնտհայների խփած գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, ապա ողջ երկրորդ խաղակեսում, դիմանալով Թոմաս Տուխելի թիմի մեծ ճնշմանը, 90+6-րդ րոպեին դրամատիկ հաղթանակ կորզեցին. հերոսացավ 34-ամյա պաշտպան Մարսել Գաուսը։
Հատկանշական է, որ Ռյուդիգեր Ցիլի թիմը կատարեց ընդամենը երկու դիպուկ հարված, որոնք էլ պսկավեցինք հաջողությամբ։
Առհասարակ, «Սաարբրյուքենը» հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի ընդամենը 26%-ը։
Հանդիպման հերոսներից դարձավ նաև տանտերերի 21-ամյա դարպասապահ Թիմ Շրայբերը` կատարելով 8 սեյվ։
Այսպիսով, «Սաարբրյուքենը» 2:1 հաշվով գերխոշոր հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ` դուրս գալով Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, իսկ «ռեկորդ մայսթերը» լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Թոմաս Մյուլլեր, Թոմաս ՏՈւխել, Ռյուդիգեր Ցիլ, Սաարբրյուքեն