Գարի Նևիլը մրցաշրջանը շարունակելու տարբերակ է առաջարկել
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը, ով այժմ Sky Sports-ում աշխատում է որպես փորձագետ, առաջարկել է ընդհատված մրցաշրջանը վերսկսելու մի շարք տարբերակներ։
«Պետք է մրցաշրջանը կարճ ժամանակահատվածում ավարտին հասնցել, երբ իրավիճակն արդեն կլինի անվտանգ։ Եթե անհրաժեշտ լինի, պետք է նաև խտացնել խաղացանկը։ Առաջնության ղեկավարները պետք է տրանսֆերային պատուհանը բաց պահեն հաջորդ ողջ մրցաշրջանի ընթացքում, որպեսզի թիմերը կարողանան ալյընտրանքային տարբերակներ ունենան։
Ակումբները պետք է մինչև մրցաշրջանի ավարտը երկարաձգեն այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք հունիսի 30-ից հետո դառնալու են ազատ գործակալ։
Պետք է ֆինանսական օգնություն ցույց տալ բոլոր ակումբներին, նույնիսկ այն ակումբներին, որոնք հանդես չեն գալիս բարձրագույն առաջնությունում»,- 45-ամյա նախկին պաշտպանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Գարի Նևիլ, Մանչեսթեր-Յունայթեդ