Գարի Նևիլը դեմ է ԱՊԼ-ի վերսկսման գաղափարին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է Sky Sports-ում, քննադատել է Պրեմիեր լիգան վերսկսելու գաղափարը, որը մարտից անորոշ ժամանակով ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
«Դեռևս քանի՞ մարդ պիտի մահանա։ Մրցաշրջանը վերսկսելը անմտություն է։ Պե՞տք է մահանան նաև խաղացողներ և մարզիչներ։ Եթե չլինեին տնտեսական խնդիրներ, ոչ ոք չէր ցանկանա գնալ այդ ռիսկին։ ՖԻՖԱ-ի աշխատակիցներից մեկն ինձ ասաց, որ սպորտային որևէ իրադարձություն մինչև սեպտեմբեր պետք է տեղի չունենան։ Կարծում եմ, որ եթե չլիներ որևէ տնտեսական հարց, ապա ֆուտբոլ չէր լինի ևս մեկ ամիս։
Այս մրցաշրջանում ակումբները հսկայական ներդրումներ են կատարել։ Որքա՞ն գումար են ներդրել «Լիդսի» սեփականատերերը, որը հավակնում է ԱՊԼ-ի ուղեգրերից մեկին։ Չեմպիոնշիփում մրցանակային տեղերը զբաղեցրած ակումբները նույնպես հսկայան պարգևավճարներ են ստանում, այդ իսկ պատճառով նրանց ևս ֆինանսական լուրջ հարված է սպասվում»,- 45-ամյա փորձագետի խոսքերը մեջբերում է The Times-ը՝ հղում կատարելով Sky Sports-ին։
Նշենք, որ ԱՊԼ-ի ղեկավարները առաջնության մեկնարկը նախատեսում են հունիսի սկզբին։ Հանդիպումները կանցկացվեն փակ դռների հետևում։
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Գարի Նևիլ, Մանչեսթեր-Յունայթեդ