Գայա. «Սուլում են ինչպես ցանկանում են. բոլորը կհամաձայնեն, որ ես առաջինը հասա գնդակին»
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
Հանդիպման 40-րդ րոպեին գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն «չղջիկների» դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց` Խոսե Գայայի` Անսու Ֆաթիի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար։
Խաղից հետո Գայան խոսել է այդ դրվագի մասին.
«Բոլորը կհամաձայնեն, որ ես առաջինը հասա գնդակին։ Հնարավոր է` Ֆաթիի հետ փոքրիկ հպում եղավ, սակայն դանդաղեցրած կրկնապատկերը միշտ էլ խաբուսիկ է։
Կրկնապատկերներից մեկը ցույց տվեց, որ ես հպվում եմ գնդակին, իսկ մյուսի դեպքում` որ Ֆաթիին եմ հարվածում։ Ամեն ինչ նույնն է. սուլում են ինչպես ցանկանում են»,- նշել է «լոս չեսի» ավագը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ այդ դրվագում Մեմֆիս Դեպայը դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու առաջ մղեց «Բարսելոնային»` հաշիվը դարձնելով 2:1։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Խոսե Լուիս Գայա, Վալենսիա