Բրունո Ֆերնանդեշը ԱՊԼ-ի շրջանակում տպավորիչ ռեկորդ է գրանցել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 26-ամյա կիսապաշտպանն անհավանական նվաճման է հասել։ Պարզվում է՝ Պրեմիեր լիգայի շրջանակում Բրունոն դարձել է միակ ֆուտբոլիստը, ով մեկ օրացույցային տարում չորրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Հարի Քեյնին (2017թ․) և Էշլի Յանգին (2008թ․), ովքեր մեկ տարվա ընթացքում երեք անգամ ճանաչվել էին ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Բրունո Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Մանչեսթեր-Յունայթեդ