Բրայթոնը քարուքանդ արեց Ման. Յունայթեդին` ջախջախելով «կարմիր սատանաներին»🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ Գրեհեմ Փոթերի սաները պարզապես քարուքանդ արեցին մրցակցին ու ջախջախեցին 4:0 հաշվով։
«Ճայերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոյզես Կայսեդոն, Մարկ Կուկուրելիան, Պասկալ Գրոսն ու Լեանդրո Տրոսարդը։
Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 47 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։
«Յունայթեդը» մնաց 58 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Նշենք, որ այս պարտության հետևանքով «կարմիր սատանաները» կորցրին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրայթոն, Գրեհեմ Փոթեր, Լեանդրո Տրոսարդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկ Կուկուրելիա, Մոյզես Կայսեդո, Պասկալ Գրոս, Ռալֆ Ռանգնիկ