Բրահիմը շարունակում է տպավորել! Մարոկկոն Աֆրիկայի գավաթի կիսաեզրափակիչում է 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Կամերունի թիմին։
Մրցաշարի տանտերերից գոլերը խփեցին Բրահիմ Դիասն ու Իսմայել Սայբարին։
Դիասը մրցաշարի բոլոր 5 խաղերում աչքի է ընկել դարպասի գրավմամբ ու 5 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այսպիսով, Մարոկկոն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ալժիր – Նիգերիա դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml