Բրազիլիան շարունակում է հաղթարշավը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Պերուի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսում Տիտեի սաներն ունեին մեծ առավելություն և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի ուղարկեցին մրցակցի դարպասը, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին Էվերտոն Ռիբեյրոն և Նեյմարը։
Հետագայում «պենտակամպիոնները» պահպանեցին իրենց առավելությունը և հաղթեցին 2:0 հաշվով։
Հավելենք, որ ընթացիկ որակավորման փուլում Բրազիլիայի հավաքականը հաղթել է անցկացրած բոլոր 8 խաղերում և 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Պերուն էլ մնաց 8 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բրազիլիայի հավաքական, Էվերտոն Ռիբեյրո, Նեյմար, Պերուի հավաքական, Տիտե