Բրազիլիան խաղավերջերում հաղթանակ կորզեց Խորվաթիայից 🎥
Բրազիլիան խաղավերջերում հաղթանակ կորզեց Խորվաթիայից 🎥
01/04/2026 - 14:54

Բրազիլիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկարցել Խորվաթիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Դանիլոն` խփելով հավաքականում առաջին գոլը։

Խորվաթներից 84-րդ րոպեին պատասխանել է Լովրո Մայերը, սակայն 88-ին Իգոր Տիագոն աչքի է ընկել 11-մետրանոցից` նորից առաջ մղելով «պենտակամպիոններին»։

«Բորնմութի» հարձակվողը նույնպես ազգային թիմում բացել է գոլերի հաշիվը։

Հանդիպման վերջակետն էլ 90+2-րդ րոպեին դրել է «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելին։

Աշխարհի 5-ակի չեմպիոնը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի մայիսի 31-ին և հունիսի 6-ին` մրցելով համապատասխանաբար Պանամայի ու Եգիպտոսի հավաքականների դեմ։

Խորվաթիան հունիսի 2-ին կհանդիպի Բելգիային, հունիսի 7-ին` Սլովենիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026