Բունուն խոսել է Ռեալ Մադրիդ չկայացած տրանսֆերի մասին
«Սևիլիայի» նախկին դարպասապահ Յասին Բունուն, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» կազմում, խոսել է «Ռեալ Մադրիդ» չկայացած տրանսֆերի մասին.
«Այո՛, առաջարկ եմ ունեցել «Ռեալ Մադրիդից» և եղել եմ գլխավոր թեկնածուներից մեկը։
Այդուհանդերձ, Աֆրիկայի ազգերի գավաթին հավանական մասնակցությունը բարդացրեց իրավիճակը, ինչի հետևանքով էլ գործարքը չկայացավ»,- նշել է մարոկկացի դարպասապահը, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Բունուն «Սևիլիայի» կազմում հանդես է եկել 2019-23 թթ.` անցկացրած 142 խաղում դարպասը 58 անգամ պահելով անառիկ։
32-ամյա դարպասապահը վերջերս փակված ամառային տրանսֆերային ժամանակ 21 մլն եվրոյի դիմաց անդալուսական ակումբից տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ»։
Հավելենք, որ Մարոկկոյի հավաքականն արդեն նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթի 2024 թ. խաղարկության ուղեգիր, որը կայանալու է հունվար-փետրվար ամիսներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Աֆրիկայի ազգերի գավաթ, Բոնո, Մարոկկոյի հավաքական, Յասին Բունու, Ռեալ Մադրիդ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Սևիլիա, տրանսֆերներ