Բունդեսլիգայի արքան․ Մյուլլերի տպավորիչ ռեկորդի հեղինակ է դարձել
Երեկ՝ հունիսի 6-ին, գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 2։4 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։
Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները երկու անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերի փոխանցումներից հետո, ինչի շնորհիվ գերմանացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը հասցրեց 20-ի։
Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, Թոմաս Մյուլլերը այդ ցուցանիշով մեկ առաջնության ընթացքում գրանցված գոլային փոխանցումների նոր ռեկորդի հեղինակ դարձավ։ Նախորդ ռեկորդը հեղինակել էին Կևին դե Բրոյնեն («Վոլսֆսբուրգ, 2014/15) և Էմիլ Ֆորսբերգը («Լայպցիգ» 2016/17), որոնք աչքի էին ընկել 19 գոլային փոխանցմամբ։
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Էմիլ Ֆորսբերգ, Թոմաս Մյուլլեր, Լայպցիգ, Կևին դե Բրոյնե, Վոլֆսբուրգ