Լեսթերը շուտով կհայտարարի խոշոր տրանսֆերի մասին
Ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Բուբակարի Սումարեն , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «աղվեսներն» անձնական պայմանագրի հարցում արդեն համաձայնության են հասել 22-ամյա ֆուտբոլիստի հետ, ում հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր։
Սպասվում է, որ անգլիական ակումբը Սումարեի տրանսֆերի դիմաց «Լիլին» կվճարի 30 մլն եվրոյի ոչ պակաս գումար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը դեռևս վերջնական կայացած չէ, սակայն գտնվում է ավարտական փուլում, և կողմերը շուտով կհայտարարեն դրա մասին։
Հավելենք, որ Բուբակարի Սումարեն ՊՍԺ-ի սան է, սակայն 2017 թ․ հանդես է գալիս «Լիլի» կազմում, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 110 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բուբակարե Սումարե, Լեսթեր, Լիլ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո