Բորուսիան պարտվեց Սպորտինգին և դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ պորտուգալական ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։
«Սպորտինգի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պեդրու Գոնսալվեշը, մեկ գոլ էլ խփեց Պեդրո Պորոն, «Բորուսիայի» կազմից էլ աչքի ընկավ Դոնիել Մալենը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բեշիկթաշ» 1:2 «Այաքս»
C խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Այաքս» – 15 միավոր
- «Սպորտինգ» – 9 միավոր
- «Բորուսիա Դորտմունդ» – 6 միավոր
- «Բեշիկթաշ» – 0 միավոր
Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ «Սպորտինգը» նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Բորուսիան» 2022 թ. գարնանը հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Դոնիել Մալեն, Չեմպիոնների-լիգա, Պեդրո Պորո, Պեդրու Գոնսալվեշ, Սպորտինգ