«Բոլոնիան» հաղթեց «Միլանին»` դառնալով Իտալիայի գավաթակիր 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Բոլոնիան»։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «ռոսոբլուն» հաղթեց 1:0 հաշվով։
Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմին 53-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Դեն Նդոյեն։
Այսպսիով, «Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթի տիտղոսը։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից