Բենֆիկան 90+2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլ 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Բենֆիկան» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։
Հանդիպումից առաջ «արծիվները», 1 միավորով, եզրափակում էին խումբը, իսկ «Զալցբուրգը», 4 միավորով, 3-րդն էր։
Եվրագավաթային պայքարում մնալու համար պորտուգալական ակումբին անհրաժեշտ էր այս խաղում «ցլերին» հաղթել երկու գնդակի առավելությամբ, քանի որ կողմերի միջև Լիսաբոնում կայացած խաղում «Զալցբուրգը» առավելության էր հասել 2:0 հաշվով։
Արդեն առաջին խաղակեսում Ռոջեր Շմիդտի թիմը երկու գնդակի առավելություն ստացավ. 32-րդ և 45+1-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխաբավար Անխել Դի Մարիան ու Ռաֆա Սիլվան։
Երկրորդ կեսի մեկնարկում` 57-րդ րոպեին ավստրիական ակումբը Լուկա Սուչիչի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց։
Այդուհանդերձ, երբ թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, «Բենֆիկան» խփեց այդքան ցանկալի գոլն ու հաղթեց 3:1 հաշվով. հերոսացավ բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը։
D խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ինտեր» 0:0 «Ռեալ Սոսիեդադ»
Խումբը վերջանական ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Սոսիեդադ» – 12 միավոր
- «Ինտեր» – 12
- «Բենֆիկա» – 4
- «Զալցբուրգ» – 4
Այսպիսով, այս խմբից «Ռեալ Սոսիեդադն» ու «Ինտերը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Բենֆիկան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Զալցբուրգը» դուրս մնաց եվրագավաթային հետագա պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Արթուր Կաբրալ, բենֆիկա, Եվրոպա-լիգա, Զալցբուրգ, Լուկա Սուչիչ, Չեմպիոնների-լիգա, Ռաֆա Սիլվա, Ռոջեր Շմիդտ