Բենֆիկան ու Այաքսը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բենֆիկան» սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Այաքսի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դուշան Տադիչն ու Սեբաստիան Հալերը, իսկ «Բենֆիկայի» կազմից` Ռոման Յարեմչուկը, իսկ Հալերը գրավեց նաև սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։
Նշենք, որ Սեբաստիան Հալերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում գոլի հեղինակ դարձավ 7-րդ խաղում անընդմեջ ու 11 գոլով վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_amշ
# Այաքս, բենֆիկա, Դուշան Տադիչ, Չեմպիոնների-լիգա, Ռոման Յերեմչուկ, Սեբաստիան Հալեր