Բենզեման ու Մբապեն հետ բերեցին երկու գոլի տարբերությունը🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ են մրցում Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։
Առաջին խաղակեսից հետո «կարմիր սատանաները» Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի և Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով։
Սակայն, 62-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Կիլիան Մբապեն` հետ բերելով երկու գնդակի տարբերությունը, իսկ հաշիվը դարձավ 2:2։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Ռոմելու-Լուկակու, Ֆրանսիայի հավաքական