Բենզեմայի «պանենկա» տեսակի հարվածով իրացրած 11-մետրանոցը Ման. Սիթիի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպմանն 82-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոցի իրավունք վաստակեց։
Գնդակին մոտեցավ Կարիմ Բենզեման, ով «պանենկա» տեսակի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։
Նշենք, որ այդ գոլի շնորհիվ ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր խփած գնդակների քանակը հասցրեց 14-ի, շրջանցեց Ռոբերտ Լևանդովսկուն («Բավարիա») ու գլխավորեց մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի