Բելգիան համառ պայքարում հաղթեց Ավստրիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ավստրիայի դեմ։
Մինչև 72-րդ րոպեն «կարմիր սատանաների» համար հանդիպումն ընթանում էր շատ լավ, քանի որ հաղթում էին 3:0 հաշվով։
Դոմենիկո Տեդեսկոյի թիմից երկու անգամ աչքի ընկավ Դոդի Լուկեբակիոն, մեկ գոլ էլ խփեց Ռոմելու Լուկակուն։
Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում քիչ մնաց հյուրերի համար ամեն ինչի գլխիվայր շուռ գար։
Նախ 72-րդ րոպեին Կոնրադ Լայմերն ավստրիացիների համար մեկ գնդակ հետ բերեց, ապա 78-րդ րոպեին Բելգիան մնաց 10 ֆուտբոլիստներով. Ամադու Օնանան, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտից։
Դեռ ավելին` 84-րդ րոպեին տանտերերը հաշիվը հասցրին նվազագույնի. 11-մետրանոցից աչքի ընկավ Մարսել Զաբիթցերը։
Ավելին անել Ռալֆ Ռանգնիկի թիմը չկարողացավ. Բելգիան հաղթեց 3:2 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Էստոնիա 0:2 Ադրբեջան
F խմբի մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից հետո ունի հետեյալ տեսքը.
- Բելգիա – 16 միավոր
- Ավստրիա – 13
- Շվեդիա (անցկացրած 5 խաղ) – 6
- Ադրբեջան (անցկացրած 5 խաղ) – 4
- Էստոնիա – 1
Այսպիսով, Բելգիայի հավաքականը 7-րդ անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Գերմանիա-2024, Դոդի Լուկեբակիո, Դոմենիկո Տեդեսկո, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Կոնրադ Լայմեր, Մարսել Զաբիթցեր, Ռալֆ Ռանգնիկ, Ռոմելու-Լուկակու