Բարսելոնայի պաշտոնական հայտարարությունը` կապված Ագուերոյի առողջական վիճակի հետ
«Բարսելոնան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել` կապված Սերխիո Ագուերոյի առողջական վիճակի հետ։
Կատալոնական ակումբի պաշտոնական Twitter-ի էջը հայտնում է, որ արգենտինացի հարձակվողը սրտի հետ կապված խնդիրների պատճառով նվազագույնը 3 ամիս չի կարող դաշտ դուրս գալ։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալավեսի» դեմ կայացած հանդիպման (1:1) առաջին խաղակեսի վերջնամասում 33-ամյա ֆուտբոլիստն անհանգստություն է զգացել կրծքավանդակի հատվածում, ինչից հետո փոխարինվել է։
Հետագայում «բլաուգրանասը» հայտնեց, որ Ագուերոն փոխարինվել է տախիկարդիայի` հաճախասրտության պատճառով, ինչից հետո հոսպիտալացվել է, որտեղ մնացել է մի քանի օր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Սերխիո-Ագուերո