Բարսելոնան ֆինանսական մեծ կորուստներ կկրի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս չգալու հետևանքով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» երկրորդ տարին անընդմեջ չի կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հայտնի է դարձել, թե կատալոնական ակումբը ֆինանսական ինչ կորուստներ է ունենալու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս չգալու հետևանքով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «բլաուգրանան» վաստակել է 67,18 մլն եվրո, որից 34,11 միլիոնը՝ պատմական վարկանիշի համար։
Խմբային փուլի վերջին տուրում «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կստանա ևս 2,7 մլն, իսկ ոչ-ոքիի դեպքում` 900 հազար եվրո։
«Կապտանռնագույններն» ընթացիկ մրցաշրջանում ծրագրում էին հասնել մինչև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։
Խմբային փուլը հաղթահարելու դեպքում ակումբներն ՈՒԵՖԱ-ից ստանում են 9,6 մլն, իսկ 1/4 եզրափակիչ հասնելու համար` 10,6 մլն եվրո։
Ստացվում է, որ «Բարսելոնան» արդեն կորցրել է 20,6 մլն եվրո գումար։
Հատկանշական է, որ նույնիսկ եթե «բլաուգրանան» հաղթի Եվրոպա լիգան, չի կարող ֆինանսական տեսանկյունից փոխհատուցել այդ կորուստը, քանի որ նշանակությամբ ակումբային երկրորդ մրցաշարում չեմպիոն դառնալու դեպքում ակումբները վաստակում են միայն 14,9 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Չեմպիոնների-լիգա