«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց 9 հոգով մնացած «Մալյորկային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
«Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Ռաֆինիան, Ֆերան Տորեսն ու Լամին Յամալը։
«Մալյորկան» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. տանտերերից 33-րդ րոպեին դաշտից հեռացվեց Մանու Մորլանեսը, իսկ 39-րդ րոպեին` Վեդադ Մուրիքին։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանի առաջին 3 միավորը վաստակեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am