Բարսելոնան վերջին 49 տարվա վատագույն արդյունքն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։
Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում էլ պարտվել է և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Բարսելոնան» մինչև այս պահը միայն մեկ անգամ էր եղել, որ պարտվել էր եվրագավաթային մրցաշարի մեկնարկային երկու խաղերում էլ։
Նման դեպք միայն գրանցվել էր ՈՒԵՖԱ-ի գավաթի (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգա) 1972/73 մրցաշրջանում, երբ «բլաուգրանասը» 1/32 եզրափակիչում երկու անգամ պարտվեց «Պորտուին» (1:3, 0:1)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, բենֆիկա, Չեմպիոնների-լիգա