Բարսելոնան Սիթիին առաջարկել է հետ վերադարձնել Տորեսին, եթե չկարողանա նրան հայտավորել

Բարսելոնան Սիթիին առաջարկել է հետ վերադարձնել Տորեսին, եթե չկարողանա նրան հայտավորել

04/01/2022 - 23:50

Հայտնեի դարձել, թե ինչ պատճառով է «Բարսելոնան» նախատեսվածից ուշ հայտարարել Ֆերրան Տորեսի տրանսֆերի մասին։

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «Բարսելոնան» որոշել էր Տորեսի տրանսֆերի մասին հայտարարել դեկտեմբերի 27-ին, այդուհանդերձ կատալոնական ակումբը փորձել է «Սիթիի» ղեկավարության հետ համաձայնության հասնել այն հարցի շուրջ, որ եթե «բլաուգրանասը» չկարողանա հայտավորել իսպանացի հարձակվողին, ապա հետ կվերադարձնի նրան և գործարքը չի կայանա, սակայն «քաղաքաբնակները» մերժել են իրադարձությունների նման զարգացումը։

Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբի կողմից մերժում ստանալու հիմանական պատճառներից մեկն այն է, որ «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիին» պարտք է 1.5 մլն եվրո, որը «կապտանռնագույնները» պետք է վճարեին դեռևս 2013 թվականին, երբ գնում էին Դենիս Սուարեսի տրանսֆերը, սակայն կատալոնացիների այն ժամանակվա նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարվել է վճարել այդ գումարը։

Մանկունյական ակումբը «Բարսելոնային» հիշեցրել է այդ պարտքի մասին, ինչից հետո կատալոնական ակումբը ստիպված է եղել համաձայնել Ֆերրան Տորեսի տրանսֆերի դիմաց նախատեսված գումարի վճարման «Սիթիի» առաջարկած տարբերակին, որին էլ հաջորդել է «քաղաքաբնակների» կողմից տրանսֆերի հաստատումը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի մասին հայտարարեց դեկտեմբերի 28-ին։

Հայտնի է, որ գործարքի դիմաց «կապտանռնագույնները» վճարելու են 55+10 մլն եվրո, իսկ, ըստ որոշ որոշ աղբյուրների, «բլաուգրանասն» այդ գումարը վճարելու է մաս-մաս. առաջին վճարումը կկատարի միայն հուլիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022