Բարսելոնան պատրաստ է Կոուտինիոյին վարձավճարով տրամադրել այլ ակումբի
«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։
Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ տարի բրազիլացի ֆուտբոլիստին 10 մլն եվրոյի դիմաց վարձավճարով տրամադրել այլ ակումբի, սակայն խաղացողին վարձակալող ակումբը պետք է պարտավորվի, որ վճարելու է նրա աշխատավարձը։
«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում խաղացողի վարձակալության դիմաց վճարել է 8,5 մլն եվրո, սակայն մյունխենյան ակումբը հրաժարվեց մրցաշրջանի ավարտին նրան ձեռք բերել 120 մլն եվրոյի դիմաց։
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ՝ «Չելսին», «Արսենալը», «Լեսթերը», ինչպես նաև «Նյուքասլը»։
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Լեսթեր, Նյուքասլ, Չելսի, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո