Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Մորատայի հետ
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով ներկայուս վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռոմեո Ագրեստին, կատալողանակ ակումբն արդեն 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մորատայի հետ, սակայն, որպեսզի գործարքը կայանա, «Յուվենտուսը» պետք է նրա համար փոխարինող գտնի։
Հավելենք, որ դեկտեմբեր 30-ին տեղեկություններ տարածվեցին, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մորատայի ծառայություններով. 29-ամյա հարձակվողին «բլաուգրանասի» շարքերում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Խավին։
Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան «Բարսելոնայի» ամենասկզբունքային մրցակցի` «Ռեալ Մադրիդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
29-ամյա հարձակվողը 2020 թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս» և տրանսֆերից ի վեր թուրինյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Յուվենտուս, տրանսֆերներ