Բարսելոնան շնորհավորել է Ռեալին` Լա լիգայի 35-րդ չեմպիոնության կապակցությամբ📸
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։
«Ռեալի» չեմպիոնական տիտղոսին արձագանքել է նաև «Բարսելոնան».
««Բարսելոնան» շնորհավորում է «Ռեալ Մադրիդին»` 35-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ»,- գրված է կատալոնական ակումբի Twitter-ի միկրոբլոգում կագարած գրառման մեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
