Բարսելոնան Լևանդովսկիի տրանսֆերի հարցում նոր առաջարկ է կատարել Բավարիային
«Բարսելոնան» շարունակում է աշխատել` «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերն իրականացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, կատալոնական ակումբը լեհ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն երրորդ առաջարկն է կատարել «Բավարիային»։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» մյունխենյան ակումբին գործարքի դիմաց առաջարկել է 40+5 մլն եվրո։
Ավելի վաղ «կապտնանռնագույններն» առաջարկել էին նախ 32+5, այնուհետև` 35+5 մլն եվրո։
Գործարքը քիչ-քիչ մոտենում է 50 մլն եվրոյին, որն էլ մտադիր է ստանալ «Բավարիան» 33-ամյա հարձակվողի վաճառքից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հաստատում է, որ «Բարսելոնան» գործարքն իրականացնելու համար հերթական առաջարկն է կատարել «Բավարիային», ինչի մասին անձմաբ տեղյակ է նաև Լևանդովսկին։
Հավելենք, որ, ըստ նախնական լուրերի, լեհ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա» և մտադիր է մինչ հուլիսի 12-ն ավարտին հասցնել գործարքը, որպեսզի մրջմրցաշրջանային հատվածը չսկսի «Բավարիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո