Բարսելոնան անհավանական ռեկորդ է գրանցել եվրոպական թոփ-7 առաջնությունների շրջանակում
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։
«Բլաուգրանան» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 30 խաղերից հետո բաց է թողել միայն 9 գնդակ։
Ինչպես հայտնում է Mister Chip-ն, այդ ցուցանիշը ռեկորդային է եվրոպական թոփ-7 առաջնությունների շրջանակում։
«Բարսելոնան» առաջին ակումբն է, որը ներքին առաջնությունում անցկացրած 30 խաղից հետո բաց է թողել միայն 9 գոլ։
Այդ ցուցանիշով կատալոնական ակումբը գերազանցել է «Պորտուին» և «Չելսիին», որոնոք համապատասխանաբար 1991/92 և 2004/05 մրցաշրջաններում 30 խաղից հետո բաց էին թողել 10 գոլ։
Նշենք, որ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 23 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հավելենք, որ եվրոպական թոփ-7 առաջնությունների շրջանակում ընդգրկված են անգլիական Պրեմիեր լիգան, իսպանական Լա լիգան, իտալական Ա սերիան, գերմանական Բունդեսլիգան, ֆրանսիական Լիգա 1-ը, պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ը և հոլանդական Էրեդիվիզիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Բարսելոնա, Բունդեսլիգա, Էրեդիվիզիա, Լա-լիգա, Լիգա ԲՎԻն, Լիգա-1, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Չելսի, Պորտու