«Մաքրություն» Բարսայում․ ակումբից, հնարավոր է, հեռանա միանգամից 14 ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է անհաջող մրցաշրջանից հետո լուրջ կադրային փոփոխություններ կատարել կազմի հետ։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ամռանը ակումբից, հնարավոր է, հեռանա միանգամից 14 ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստների թվում լինելու են դարպասապահ Նորբերտո Նետոն, պաշտպաններ Սամուել Ումտիտին և Խունիոր Ֆիրպոն, կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինիոն, Միրալեմ Պյանիչն ու Մաթեուս Ֆերնանդեսը, ինչպես նաև հարձակվող Մարտին Բրեյթվեյթը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստներին ինչպես վաճառել, այնպես էլ տալ վարձավճարով։
Այդ ամենը նպատակ է հետապնդում տեղ ազատել ավելի փորձառու և որակյալ ֆուտբոլիստների համար, ինչպես նաև նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։ Այդ նպատակով դիտարկվում է նաև պայմանագրերի խզման տարբերակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խունիոր Ֆիրպո, Մաթեուս Ֆերնանդես, Մարտին Բրեյթվեյթ, Միրալեմ Պյանիչ, Նետո, Սամուել Ումտիտի, Ֆիլիպե Կոուտինիո