Բարսան ու Միլանը հետաքրքրված են Հոֆֆենհայմի պատշպանի ծառայություններով
«Հոֆֆենհայմի» պաշտպան Մելայրո Բոգարդեն, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Միլանն» ու «Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված են 18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և «Հոֆֆենհայմին» արդեն հացրում են ուղարկել խաղացողի տրանսֆերի հետ կապված։
Հաղորդվում է, որ հոլանդացի պաշտպանի և «գյուղացիների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, սակայն, հավանական է, որ նրա տրանսֆերը տեղի կունենա արդեն հունվարին։
Բոգարդեն հիմնականում հանդես է գալիս «Հոֆֆենհայմի» Մ-19 տարեկանների թիմում, իսկ գլխավոր թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 3 հանդիպում։
# Բարսելոնա, Հոֆֆենհայմ, Մելայրո Բոգարդե, Միլան, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ