Բարսան Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու համար ստիպված է ևս 174 մլն եվրոյով կրճատել իր աշխատավարձի բյուջեն
«Բարսելոնան» այքնան ժամանակ չի կարողանա նոր պայմանագիր կնքել Լեո Մեսսիի հետ, մինչև էականորեն չկրճատի իր աշխատավարձի բյուջեն։
Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է AS-ի լրագրող Խավի Միգելը, Խունիոր Ֆիրպոյի վաճառքից հետո, ով «Բարսելոնայում» տարեկան վաստակում էր 6.5 մլն եվրո աշխատավարձ, կատալոնական ակումբը ստիպված է ևս 174 մլն եվրոյով կրճատել իր աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանա Մեսսիի հետ երկարաձգել պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 34-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել, որից երկու տարին նա ակումբը կներկայացնի որպես ֆուտբոլիստ, իսկ հաջորդ երկու տարին` որպես ակումբի դեսպան։
Որպեսզի «կապտանռնագույնները» չգերազանցեն իրենց աշխատավարձի բյուջեն, ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում էր Մեսսիի պայմանագիրը կնքել ավելի երկար ժամկետով, սակայն Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կտրականապես դեմ է այդ քայլին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խավիեր Տեբաս, Խունիոր Ֆիրպո