Բարսան դիտարկում է Ռոմայի առաջատարներից մեկի ձեռքբերման տարբերակը
«Բարսելոնան» Ժորժինիո Վեյնալդումի տարնսֆերի ձախողումից հետո սկսել է դիտարկել կիսապաշտպանությունն ամպանդելու այլընտրանքային տարբերակներ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը քննարկում է «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին ձեռք բերելու տարբերակը։
24-ամյա իտալացի կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչը «բլաուգրանասին» հնարավորություն կտա նրան գնել էականորեն ցածր գնով։
Հավելենք, որ Պելեգրինին ավարտված մրցաշրջանում «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լորենցո Պելեգրինի, Ռոմա, տրանսֆերներ