Մեսսիի բարձր աշխատավարձի պատճառով՝ ՊՍԺ-ն, հնարավոր է, հրաժարվի նրան գնելու մտքից

Մեսսիի բարձր աշխատավարձի պատճառով՝ ՊՍԺ-ն, հնարավոր է, հրաժարվի նրան գնելու մտքից

20/01/2021 - 22:52

Ինչպես հաղորդում է La Gaztta Dello Sport պարբերականը, Լեո Մեսսիի բարձր աշխատավարձի պատճառով ՊՍԺ-ն, հնարավոր է, հրաժարվի նրան գնելու մտքից։

Փարիզյան ակումբն իր տարակուսանք է հայտնել՝ կապված արգենտինացի ֆուտբոլիստի աշխատավարձի հետ։ Բանն այն է, որ այս պահին Մեսսին «Բարսելոնայում» ստանում է շաբաթական 560 հազար եվրո աշխատավարձ։

ՊՍԺ-ն կարծում է, որ եթե արգենտինացին տեղափոխվի իրենց ակումբ, ապա պետք է համակերպվի աշխատավարձի նվազեցմանը, քանի որ Փարիզում չեն պատրաստվում Մեսսին վճարել այնքան, որքան կատալոնական ակումբում։

33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։ Ամռանը Մեսսին հայտարարել էր, որ ցանկանում է լքել կատալոնյան ակումբը։

Հատկանշական է, որ արդեն հիմա ֆուտբոլիստը ցանկացած ակումբի հետ կարող է ինքնուրույն բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել տվյալ ակումբի հետ և «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրի ավարտից անմիջապես հետո, ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվել այդ ակումբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արգենտինացու տրանսֆերային իրավունքները գնելու ամենահավանական թեկնածուները ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» են։

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Մեսսին, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023