Բավարիան կրկնել է Ռեալի տպավորիչ ռեկորդային ցուցանիշը

Բավարիան կրկնել է Ռեալի տպավորիչ ռեկորդային ցուցանիշը

14/09/2022 - 12:22

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում անպարտելի է արդեն 30 հանդիպում անընդմեջ` կրկնելով «Ռեալ Մադրիդի» ռեկորդային ցուցանիշը։

«Արքայական» ակումբը 2012-2017 թվականներին նույնպես 30 հանդիպում անընդմեջ չի պարտվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Նշենք, որ «Բավարիան» ՉԼ խմբային փուլում վերջին անգամ պարտվել է 2017 թ. սեպտեմբերի 27-ին` 0:3 հաշվով զիջելով ՊՍԺ-ին։

Հավելենք, որ մյունխենյան ակումը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 4-ին և «Ալյանց Արենա» մարզադաշտում կմրցի «Վիկտորիա Պլզենի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022