Բավարիան առաջին խաղակեսից հետո ջախջախում է Զալցբուրգին🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցում է «Զալցբուրգի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո մյունխենյան ակումբը մրցակցին ջախջախում է 4:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի թիմի կազմից 11 րոպեի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի է ընկել Սերժ Գնաբրին։
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Զալցբուրգ, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի