Բալեկյանը 573 օր անց գոլի հեղինակ է դարձել 🎥
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին գոլն է խփել նոր ակումբի` «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում։
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի 14-րդ տուրում 28-ամյա ֆուտբոլիստն արտագնա խաղում 7-րդ րոպեին գրավել է «Տիգրեի» դարպասը և բացել հանդիպման հաշիվը։
Բալեկյանը նախորդ անգամ պաշտոնական խաղերում գոլի հեղինակ դարձել էր 573 օր առաջ, երբ 2023 թ. փետրվարի 20-ին «Բոկա Խունիորսի» կազմում գրավել էր «Պլատենսեի» դարպասը և օգնել իր թիմին հաղթել 3:1 հաշվով։
«Խիմնասիա և Էսգրիման» Լիգա Պրոֆեսիոնալի ընթացիկ մրցաշրջանում 14 խաղից հետո վաստակել է 21 միավոր և 28 թիմերի պայքարում 11-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Բալեկյանն ամառային տրանսֆերային պատուհանին է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը վարձակալական պայմանագիր կնքել «Խիմնասիայի» հետ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի առաջնություն, Բոկա Խունիորս, Լիգա Պրոֆեսիոնալ, Խիմնասիա և Էսգրիմա, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Տիգրե