Բազել – Փյունիկ հանդիպման մրցավարական անձնակազմը
Սեպտեմբերի 8-ին «Փյունիկը» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և հյուրընկալվելիս կմրցի շվեյցարական «Բազելի» դեմ։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Բազել» – «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Խուան Մարտինեսի գլխավարությամբ, ում եզրերում կօգնեն Դիեգո Բարբերոն ու Միգել Մարտինեսը, իսկ չորրորդ պաշտոնյան լինելու է Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը։
Հավելենք, որ այդ հանդիպումը կկայանա Բազելի «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բազել, Խուան Մարտինես Մունուերա, Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ