Ա սերիան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Վարդիի ծառայություններով
Անգլիացի լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին կարող է կարիերան շարունակել Ա սերիայի նորեկ «Կրեմոնեզեում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Իտակայան ակումբը նախնական բանակցություններ է վարել 38-ամյա ֆուտբոլիստի հետ։
Վարդին դեմ չէ կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակին` հաշվի առնելով, որ Ա սերիան ներկայացնող մի շարք ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։
Վետերան ֆուտբոլիստը 2012 թ. հուլիսից հանդես էր գալիս «Լեսթերում», որտեղից ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է այս տարվա ամռանը։ Նա «աղվեսների» կազմում 500 խաղում 200 գոլ է խփել, կատարել 71 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեսթեր, Կրեմոնեզե, Ջանլուկա դի Մարցիո, Ջեյմի Վարդի, տրանսֆերներ