«Արծիվները» շարունակում են հաղթարշավը🎥
Շարունակվում է իտալական Ա սերիայի 19-րդ տուրը, որի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ և կարողացավ 2։1 հաշվով կամային հաղթանակի հասնել։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 6-րդ րոպեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստները Ֆրանչեսկո Կապուտոյի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո հռոմեական ակումբի տղաներն աստիճանաբար մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ, որն էլ տվեց իր արդյունքը 25-րդ րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ գոլի տոսքով՝ 1։1։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում Սիմոնե Ինձզագիի սաներին հաջողվեց ևս մեկ գնդակ խփել «Սասուոլոյի» դարպասը․ 77-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը Չնրո Իմոբիլեինն էր, ով էլ հաղթանակ պարգևեց «արծիվներին»։
Ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում «Սասուոլոյի» տղաները չկարողացան «ուղիղ» հարված կատարել մրցակցի դարպասին։ Նրանց կատարած երկու հարվածներն էլ շեղ ստացվեցին։
Հատկանշական է, որ հռոմեական ակումբը վերջին շրջանում հաջող է հանդես գալիս և բոլոր մրցաշարերի շրջանակում տոնել է արդեն 5 անընդմեջ հաղթանակ։
Այս հաղթանակը թույլ տվեց «Լացիոյին» 34 միավորով ամրապնդվել 7-րդ հորիզոնականում, իսկ «Սասուոլոն» 30 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լացիո, Չիրո Իմոբիլե, Սասուոլո, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Սիմոնե Ինձզագի, Ֆրանչեսկո Կապուտո